Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել․ «Հետք»

Ադրբեջանի գլխավոր դատախազը հոկտեմբերի 1-ին կալանավորման օրդեր է տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում է «Հետքը»՝ հղում անելով Euronews-ին։

«Գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալման հրամանի հայտարարությունը արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին` երեք տասնամյակ տեւող հակամարտությունից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։