Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրանց, համաձայնագրի նպատակն է պաշտպանության ոլորտում խրախուսել և ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը, ինչպես նաև գործնական հիմք ապահովել ռազմական համագործակցության ծրագրերի իրականացման համար: