Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել 29 000 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա։

«2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29,000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք հարավարևելյան Գորիս քաղաքում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»,- հայտնել են միջազգային կազմակերպությունից։

Այսօր Հայաստան կժամանեն նոր պաշարներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին։