Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին

2018 թ․ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Աշխարհի ամենաազդեցիկ ու նշանավոր հայերից մեկը՝ Շառլ Ազնավուրը…

Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, Instagram-ում կիսվել է 2016-ին Հայաստանում արված լուսանկարներով։ Հրապարակմանը կից նա գրել է.

«5 տարի է անցել քո հեռանալուց: Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ: Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք…»: