ՀՀ բուժհաստատություններում բուժում են ստանում 361 արցախցիներ. գրանցվել է մահվան 14 դեպք

Հայաստանի բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում են ստանում 361 արցախցիներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները, մյուս 26-ը առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել»,- ասաց նախարարը։