Հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում. այսօր նրանց շտապօգնության մեքենաներով կտեղափոխեն Հայաստան

Այս պահին Ստեփանակերտում է գտնվում 15 անձ, որոնք ունեն հենաշարժողական ու այլ խնդիրներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Մեզ փոխանցել են, որ շտապօգնության մեքենաներ են մեկնել»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ  շտապօգնության 15 մեքենա է ուղևորվել Հակարիի կամուրջ, հասել են Ստեփանակերտ:

«Պատրաստվում են բոլոր անձանց, ովքեր անկողնային հիվանդ են, ունեն հենաշարժողական խնդիրներ, տեղափոխել Հայաստան»,- ասաց նա: