Հայկական Արցախից բռնի տեղահանված 100 417 անձ ժամանել է Հայաստան

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.417 անձ է ժամանել ՀՀ: Այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: