«Տատիկ-պապիկ» հուշարձանին՝ Ադրբեջանի դրոշ

«Ադրբեջանի հերթական վանդալիզմը։ Ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է»,- նշված է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում ու տեղադրված է Արցախի Հանրապետության խորհրդանիշ համարվող «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի լուսանկարը, որի վրա Ադրբեջանի դրոշն է փակցված։

Այսօր առավոտից թելեգրամ-ալիքները տեսանյութեր էին տարածում, որ ադրբեջական ոստիկանական մեքենաները Ստեփանակերտում են,  «Տատիկ-պապիկ» հուշարձանի մոտ։