Կոտայքում բախվել են բեռնատարն ու Nissan-ը․ վերջինս մեջտեղից կիսվել է. ՀՀ ՊՆ ծառայողը տեղում մահացել է

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է։

Տեղում սահմանազատվել է տարածքը և մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուրը, փորձում էին ավտոմեքենաները կայանել դեպքի վայրում, ինչը առաջացնում էր խցանում։