ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է

ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է։

Քաղաքականությունը հաշվարկ է, շահերի համադրում, աշխարհաքաղաքականությունը՝ առավել ևս։

ՌԴ-ի հետ հարաբերություն փչացնելու որևէ օգուտ կարո՞ղ եք ցույց տալ։

Իսկ վնասներ ու աղետալի հետևանքներ կարող են բազմաթիվ լինել՝ տնտեսականից մինչև անվտանգային։

Հիշեք. Արևմուտքը հարց լուծո՞ղ է, թող ԵՄ անդամ Կիպրոսն ազատի թուրքական օկուպացիայից։

Մի բան էլ հիշեք. ՌԴ-ի հետ թշնամացող լիդերները աղետ են բերել սեփական ժողովուրդների գլխին ու տարածքային կորուստներ տվել։

Արևմուտքի որևէ զինվոր չի գալու պաշտպանի Հայաստանի անվտանգությունը. Հայաստանում «նայող» նշանակվելու է Թուրքիան։

Իսկ դա կլինի Հայաստանի վերջը…

Չի կարելի թույլ տալ Հայաստանի թրքացումը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից