Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով

Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Միջազգային քրեական դատարանի վավերացումը Հայաստանի կողմից լինելու է ընդդեմ Մոսկվայի ծայրահեղ թշնամական քայլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի ցանկությունը՝ միանալ Հռոմի ստատուտին», – ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Հայաստան:

«Ոչ», – պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Պուտինը նախատեսո՞ւմ է մոտ ապագայում այցելել Հայաստան։

Հիշեցնենք, որ ըստ Հռոմի ստատուտի, այն վավերացրած անդամն երկրները պարտավորվում են Միջազգային քրեական դատարանի որոշման հիման վրա արտահանձնել իրենց երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։ Այդ նույն դատարանը հետախուզում է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։