Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է. «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։

«Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող  է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն»,-ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարությունում:

Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց այդ նախագծին, այն կընդգրկվի ԱԺ լիագորմար նիստերի օրակարգում: