Տեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ձերբակալվել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը Livenews.am-ի հետ զրույցում հերքել է ինքը՝  Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: