Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել են Բաքու։ Նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Քննարկելու են ԼՂ-ում հումանիտար իրավիճակը։

Փաուերը խոսելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա։