Հաջիևն Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունները «բավական կառուցողական» է որակել

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը բավական կառուցողական է որակել Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կայացած բանակցությունները, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խորհրդականները։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ավելի վաղ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը: