Ստեղծել դաշտային ճամբարներ. բուժաշխատողների ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Առողջապահության նախարարության մոտ բուժաշխատողները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա է իրականացրել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այս ողբերգական պահին պարտավոր է պատշաճ արձագանքել և աշխատանքները կազմակերպել արտակարգ ռեժիմով։ Ազգային կոմիտեն տեսանյութ հրապարակել:
«Գործեք արտակարգ իրավիճակի ռեժիմով, ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասում են բուժաշխատողները։
Նրանք շեշտում են` վիճակն ավելի ողբերգական է, քան թվում է։ Օգնության կարիքը շատ է։
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։