ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։

Հանձնաժողովի սեպտեմբրի 28-ի նիստում ներառված է նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության համապատասխան դրույթի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ հարցը։

Ազգային ժողովի կայքում այն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերի շարքում։