Երևանի բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա. բոլորի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քիչ առաջ էլ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի առաջին փոքրիկը։