Երևանում բողոքի ցույցերն անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև նրանց գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։
Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։
Կից ներկայացնում եմ թուրքական ամենախոշոր հեռուստաալիքների վերջին օրերի մի քանի թողարկում, որ նվիրված է Հայաստանում տեղի ունեցող իբր հեղաշրջմանը։ Թուրքերենում հեղաշրջում թարգմանվում է «darbe»։
Սա էլ տեսնելուց հետո հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան, որ ուզում է մեր երկիրը ոչնչացնել և այս պահին ցեղասպանություն է գործում Արցախում, այսքան ջանադրաբար աջակցի փաշինյանին։ Պատասխանը պարզ է։
Իմիջիայլոց, 2021 թ. Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Թուրքիան առաջինն ու գլխավորն էր, որ նորից այդ ամենը որակեց որպես «հեղաշրջման փորձ» և սպառնաց, որ «թույլ չի տա նման զարգացումներ»՝ փաստացի փրկելով փաշինյանի իշխանությունը»։