Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ․ փաստաբան

Անհնազանդության ակցիաները ցրելիս ոստիկանները բաժիններ են տանում նաև ակցիային չմասնակցող մարդկանց։

«Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»,-նշում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։