ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել

ժամը 09։00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 53 մասնակից։ Այս մասին  հայտնել է ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ ինչպես երեկ Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, մայրաքաղաքում վաղ առավոտից սկսվել են բողոքի ակցիաները։

Քաղաքացիները փակում են փողոցները Երևանի տարբեր հատվածներում՝ հայտնելով իրենց դժգոհությունը և պահանջելով գործող իշխանության հրաժարականը։