Որևէ մեկը ուսանողին համալսարանից չի կարող հեռացնել․ փաստաբան

Որևէ մեկը ուսանողին համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ազատ ու անկախ Հայաստանի ազատ ու անկախ ուսանող.

Որևէ մեկը ձեզ համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում:

  1. Եթե սպառնում են` ձայնագրեք.
  2. Հայտարարեք, որ ցանկանում եք մասնակցել օրինական հավաքի: Հավաքին մասնակցելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է,
  3. համալսարանը ձեզ ծառայություն է մատուցում ընդամենը և չի կարող միակողմանիորեն լուծել պայմանագիրը հավաքին մասնակցելու հիմքով,
  4. որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ձեր ազատ տեղաշարժը»։