Սուրեն Պապիկյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն առնչվող հարցեր: