Ադրբեջանը պարենային մթերքով բեռնված բեռնատարներ է ուղարկել դեպի Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածել, որտեղ երևում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարենային բեռներ են ուղարկում Լեռնային Ղարաբաղ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 20-ական տոննայով երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ հացով։ Այս պահին Աղդամի (Ակնա) շրջանով մեքենաները  շարժվում են դեպի Ասկերան։