Հունգարիան արգելափակել է ԵՄ երկրների հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հունգարիան արգելափակել է ԵՄ անդամ երկրների հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը գրել է իր X միկրոբլոգում՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Սա պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրների հայտարարությունը, սակայն Հունգարիան արգելափակեց այն»,- գրել է նա՝ տեղադրելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հայտարարությունը, որում նշվում է, որ «Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է այս սրման հետևանքով առաջացած զոհերի և մարդկային կորուստների համար»։