Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպումից

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.

«Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»։  

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօրվա հանդիպմանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը։