Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, եթե անհրաժեշտ լինի՝ դեռևս մնացյալ սպառնալիքները չեզոքացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նրա պնդմամբ՝ Իսրայելը պատրաստ է շարունակել գործողությունները մինչև վերջնականորեն ապահովվեն իրենց նպատակներն ու վերացվեն Իրանի կողմից սպառնալիքները։