Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջում է պատժամիջոցներ մտցնել Ալիևի դեմ

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներ մտցնելու պահանջին։

«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ինձ և պահանջում է, որպեսզի Եվրոպան պատժամիջոցներ մտցնի Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ Լեռնային Ղաաբաղի հայ բնակչության դեմ նրա հարձակման համար»,- գրել է Լուազոն X-ի իր միկրոբլոգում։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանն ուղղված իր հարցման մեջ Լուազոն և մյուս եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են անում գործել, որպեսզի կանգնեցնեն արցախահայերի էթնիկ զտումը և կանխեն հարձակումը, որը կարող է նոր պատերազմի վերածվել։