Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը

Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցենք, որ Արցախի ներկայացուցիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու»։

Արցախյան կողմը ներկայացնում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։