Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, ուրում կարող է ես էլ լինեմ. Սեյրան Օհանյան

Ադրբեջանական կողմը ցուցակ է ներկայացրել Արցախի ամբողջ պատմության ընթացքում արժանիքներ ունեցած անձանց հանձնելու վերաբերյալ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ցուցակի մասին է․ միայն Արցախո՞ւմ ապրող հերոսների անուններն է, թե նաև ՀՀ-ում, Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ. «Հավանաբար ես էլ կարող եմ այդ ցուցակում լինել։ Բայց խնդիրն այն է, որ Արցախի այսօրվա իշխանություններն այդ բանակցություններն այսօր վարելու են, սակայն ամենակարևոր խնդիրը մեր բնակչության անվտանգության ապահովումն է։ Թե ինչ եզրակացումների կգան, ինչ կլինի, միայն կարող ենք կանխատեսել»։