Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Հիշեցենք, որ Արցախի ներկայացուցիչները մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Բաքվի լրատվամիջոցների հաղորդման համաձայն արցախյան պատվիրակությանն ուղեկցում են ռուս խաղաղապահները, նրանք Եվլախ են մեկնել Աղդամի ճանապարհով։ Նշվում է, որ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու»։

Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։