Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը. զոհվածների ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Էդ որ ասում եք երկրապահները սահմանեին կանգնած են, այդ ո՞ր սահմանին են կանգնած, Մարտունիո՞ւմ, Ասկերանո՞ւմ, Մարտակերտո՞ւմ, ո՞ր սահմանում: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում թույլ չտվեցին, որ Երկրապահ կամավորականների միության անդամները ծաաղկեպսակ դնեն Անկախության օրվա առթիվ:

«Ո՞վ եք, էկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը»,- ասել են ծնողները:

Նրանք հիշեցրին, որ ԵՄԿ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան գոյամարտը:

«Հիմա մեր եղբայրների ազատագրած հողը տալիս է թուրքին: Մեկը եկե՞լ է հրապարակ ասի՝ մենք դեմ ենք դրան»,-ասաց քաղաքացիներից մեկը: