Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԱՀ ՄԻՊ
Հարգելի հայրենակիցներ,
Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը:

