Արցախի ներկայացուցիչները Եվլախում են՝ հանդիպելու ադրբեջանցիների հետ

Արցախի ներկայացուցիչները մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Բաքվի լրատվամիջոցների հաղորդման համաձայն արցախյան պատվիրակությանն ուղեկցում են ռուս խաղաղապահները, նրանք Եվլախ են մեկնել Աղդամի ճանապարհով։ Նշվում է, որ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու»։

Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնում է Արցախի պատգամավոր Դավիթ Մելքումյանը:

Նույն աղբյուրների համաձայն, հանդիպումը սպասվում է ժամը 13:00-ին։