Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, ես աննահանջ եմ ու անկոտրում

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, ես աննահանջ եմ ու անկոտրում։ Ինձ հետ ամեն ինչ լավ է` ես ուժեղ եմ այսօր, վաղը և միշտ։ Ինձ համար մի գերխնդիր կա` Արցախի և Հայաստանի փրկությունն ու ազատագրումը թուրքահպատակ իշխանություններից։

Հարյուրավոր նամակներ ու զանգեր եմ ստանում։ Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, հարգելի փաստաբաններ, ծանոթ ու անծանոթ քաղաքացիներ, ձեզանից հոգաչափ շնորհակալ եմ կողքիս լինելու, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնելու համար։ Մենք միասին սրբելու ենք դավաճան ու կապիտուլյանտ այս իշխանություններին։ Հայի մահը տենչացող Նիկոլը պետք է հեռացվի և վերջ։

Մեր քույրերն ու եղբայրներն Արցախում այս պահին թշնամու ռմբակոծության տակ են։ Ու այս ամենը կվերջանա միայն մի դեպքում, եթե ալևի կոշիկը լիզող Նիկոլին և իր խունտային վերջնակապես արմատախիլ անենք։

Ո՛չ ազատազրկումը, ո՛չ մահն ինձ համար չի կարող ավելի սարսափելի լինել, քան անհայրենիք մնալն ու թուրքին հանձնվելը։

Ինձ, ինչպես նաև իմ գաղափարակից ընկերկերին ոչինչ չի կարող ընկճել։

Աստված թող զորավիգ լինի Արցախին ու արցախահայությանը։

Պայքարը շարունակվում է։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից