Կոչ ենք անում մնալ ապաստարաններում․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մնալ ապաստարաններում:

«Հարգելի քաղաքացիներ,

Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան:

Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։