11 անձ է բերման ենթարկվել կառավարության, ևս 5-ը՝ ՌԴ դեսպանատան մոտից

Երեկ կառավարության մոտից 11 անձ է բերման ենթարկվել․ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«6-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և ազատ են արձակվել, այդ թվում 5 հոգու նկատմամբ՝ ՎԻՎ 182 հոդվածով, 1-ի նկատմամբ՝ 172,3 հոդվածով։

Բերման ենթարկված մյուս 5 քաղաքացիների գործերը նախաձեռնված տարբեր քրեական վարույթներով փոխանցվել են ՔԿ»,- հայտնեցին Ոստիկանությունից։

Եւս 5 անձ էլ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով բերման են ենթարկվել ՌԴ դեսպանատան մոտից։

Նշենք, որ ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելուն, իսկ 172.3 հոդվածը՝ ոստիկանության ծառայողին վիրավորելուն։