ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ որ այսօր ՄԱԿ վեհաժողովի շրջանակներում խոսելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Օսմանին կոչ է անելու անհապաղ դադարեցնել կրակն ու շարունակել խաղաղության բանակցություններն ու երկխոսությունը։