ՀՀ ԱԳՆ պատասխանը Զախարովային

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը.

Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ը ներգրավված չէ ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով: