Վիրավոր երեխաներ են տեղափոխել Ստեփանակերտի մանկական հիվանդանոց

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չեն հայտնել։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։