Մենք վճռական ենք՝ Իրանի գործողությունների դեմ պայքարելու համար ցանկացած քայլ ձեռնարկել. Բլինքեն

Մենք վճռական ենք մնում՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրանի գործողությունների դեմ պայքարելու համար, որոնք խորապես ցավալի են և որոնք շատ այլ երկրներ դատապարտելի են համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է թերևս թիվ մեկ խնդիրներին, ինչպիսին է միջուկային ծրագիրը, մենք դեռ հավատում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է կայուն արդյունավետ արդյունքի հասնելու համար, որը նախկինում ունեցել ենք և մենք կշարունակենք հնարավորություններ փնտրել դրա համար»,- ասաց նա: