Աղդամով բեռների տեղափոխումը ԼՂ չի վերացնում շրջափակումը․ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ չի վերացնում շրջափակումը։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը։

«Դա չի կարող համարվել որպես Լաչինի բացման անհրաժեշտության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարում»,-գրել է նա։