Նյու Յորքում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին Report-ին ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադե ։

Նրա խոսքով՝ Ջեյհուն Բայրամովի ծրագրում Արարատ Միրզոյանի հետ հանդիպում չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։

Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը: