ԵՄ-ը պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը․ Միշել

Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ անդրադառնալով այսօր ԿԽՄԿ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը։

«Այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի»,-գրել է նա։

Եվրախորհրդի ղեկավարը գրել է նաև Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին․ «Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,-գրել է Միշելը՝ շեշտելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։