ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, արձագանքեք իմ առաջարկին (տեսանյութ)

Հաստատում եմ, եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե ԱԱԾ կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և hայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։

Ինչ վերաբերվում է բարեկամական կապերին, ապա ես միայն հպարտ և ուրախ եմ ունենալ պարոն Իսաղուլյանի պես հայրենասեր ու ազնիվ բարեկամներ։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, արձագանքեք իմ առաջարկին և բացեք իմ մուտքը դեպի Հայաստան։ Որևէ մեկը իրավունք չունի արգելել հային մուտք գործել իր Հայրենիք։ 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից