«Մայր Հայաստան» դաշինքը կոալիցիա կազմելու մասին հայտարարություն կանի

«Մայր Հայաստան» դաշինքում այս պահին Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն են կատարում։ Այս մասին NEWS.am–ին փոխանցեց դաշինքի անդամ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այսօր՝ ժամը 16։00–ին, հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հարցին, թե ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կկազմե՞ն, թե ոչ, Փոստանջյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում։