Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիան և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից զատ, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում իրադրությանը:

Պաշտոնյաներն ընդգծել են երկխոսության միջոցով խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ արտատարածաշրջանային միջամտությունները բարդացնում են տարածաշրջանային խնդիրների լուծումը։