ԿԽՄԿ-ն այսօր Ակնայով ևս ալյուր և բժշկական նշանակության պարագաներ է առաքել Արցախ

Համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուրի և բժշկական նշանակության առաջին անհրաժեշտության պարագաների խմբաքանակներ է առաքում մարդկանց։ Այս մասին հայտնում են  ԿԽՄԿ-ից։

«Կողմերի միջև ձեռքբերված այս փոխհամաձայնությունը թույլ տվեց Կարմիր խաչի թիմերին վերսկսելու կյանք փրկող աշխատանքը»,- հայտարարություն է տարածել ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը` մեկնաբանելով Լաչինով և Աղդամով միաժամանակ հումանիտար բեռնափոխադրումների թույլատրմանը։