Մայր Աթոռից Ափնա գյուղի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը

Սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին, Արագածոտնի թեմը հրավիրում է Ափնա գյուղի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու օծման 1-ամյակի առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը 10:00-ին:

Արագածոտնի թեմից հայտնում են, որ այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը։

Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15:30: