Անկանխատեսելի զարգացումներ. ՀԱ՞ՊԿ, թե ՆԱՏՕ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունը կատարող անձը արտասահմանյան երկու լրատվամիջոցին տված հարցազրույցներում բացահայտ կերպով կեղծ հիմնավորումներով փորձում էր իր Կառավարության բոլոր ձախողումները բարդել ՌԴ ղեկավարության, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի և Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։

Ինչո՞ւ է հիմա Հայաստանում տեղի ունենում հայ-ամերիկյան այսպես կոչված զորավարժությունները, իբր խաղաղապահ ստորաբաժանման հետ։ Իրականում ովքե՞ր են Պենտագոնի այդ զինծառայողները։

Ի՞նչ կարևոր շեշտադրումներ է կատարել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորների առջև ելույթ ունենալիս։

Մանրամասները՝ տեսանյութում